Հայտարարություն
2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․
- Դիմում (ձևաչափը կարող եք ներբեռնել այս հղումով)
- Ինքնակենսագրություն
- 3×4 չափի լուսանկար (կցել դիմումին թվային տարբերակով)
- Անձնագրի լուսանկարը
- Հրատարակված կամ հրատարակության ներկայացված գիտական աշխատությունների ցուցակը (առկայության դեպքում)
- Ընդունելության ծառայությունների համար սահմանված 1000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը (լուսանկարել և ուղարկել)
- Զինվորական գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
- Դիպլոմի պատճենը
- Դիպլոմի հավելվածի պատճենը
Ընդունելության կազմակերպման համար 1000 դրամի չափով վճարումը պետք է կատարվի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի բանկային հաշվին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, հ/հ 2474502331080000: Փոխանցման տվյալներում պարտադիր պետք է նշվի դիմորդի անունը, ազգանունը և նպատակը՝ ընդունելության քննությունների վճար:
2019-2020 ուսումնական տարվա բակալավրի շրջանավարտների դիպլոմների և դիպլոմների հավելվածների պատճենները կկցվեն ակադեմիայի կողմից:
Երկրորդ փուլի համար (վճարովի) դիմումներն անհրաժեշտ է ուղարկել safa.magistr@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ սույն թվականի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 26-ը:
1-ին փուլով անվճար համակարգ դիմած և չընդունված դիմորդները մագիստրոսի կրթական ծրագորվ վճարովի հիմունքներով ուսումը շարունակելու ցանկության առկայության դեպքում կարող են դիմել վճարովի համակարգում սովորելու համար:
Մագիստրատուրայի կրթական ծրագրին հատկացված անվճար և վճարովի տեղերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում զանգահարել (010) 54 27 06 հեռախոսահամարով: