Հեռավար ոչ հեռավար
Առցանց ցուցահանդես ՀԳՊԱ-ում
Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2019-2020 թթ. ուսումնական տարվա գրաֆիկայի բաժնի 1-ին կուրսի ուսանողների աշխատանքները։ Գործերի մեծ մասը ստեղծվել է հեռավար ուսուցման ընթացքում։ Աշխատանքները տարբեր են թե՛ տեխնիկական, թե՛ իրենց գրաֆիկական լուծումներով․ Ջորջ Օրուելի և Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունների նկարազարդումներից մինչև գեղարվեստկական տպագրություն՝ լինոփորագրություն և չոր ասեղ, մատիտից և ջրաներկից մինչև խառը տեխնիկա և թվային նկարչություն։ Առցանց ցուցահանդեսի հարթակներն են ՀԳՊԱ-ի պաշտոնական կայքէջը և ակադեմիայի ֆեյսբուքյան էջը: