«Աշխարհն արվեստագետի աչքերով»
Ինտերակտիվ ցուցհանդես-մրցույթ Սանկտ Պետերբուրգում
Այս տարվա փետրվարի 29-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ ինտերակտիվ ցուցահանդես-մրցույթ, որին մասնակցեցին Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի արտասահմանյան գործընկեր բուհերը, ինչպես նաև արվեստագետներ և դիզայներներ Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Ճամայկայից, Լատվիայից և Ավստրալիայից։ Աշխատանքները ցուցադրվեցին Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դահլիճում, ինչպես նաև էլեկտրոնային ֆորմատով՝ հաստատության պաշտոնական կայքում։
«Աշխարհի շուրջ. արվեստն առանց սահմանների» միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող «Աշխարհն արվեստագետի աչքերով» միջազգային ցուցահանդես-մրցույթին Հայաստանը ներկայացրեցին ՀԳՊԱ-ի ուսանողները։ Մարտի վերջից մինչև ապրիլի կեսերն ընկած ժամանակահատվածում միջազգային ժյուրիի անդամները տարբեր անվանակարգերում ընտրեցին մրցանակակիրներին։ Նշենք, որ մրցույթին ներկայացված և ընտրված բոլոր աշխատանքներն ընդգրկվել են էլեկտրոնային կատալոգում։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները, պատշաճ ներկայանալով մրցույթին, ընդհանուր առմամբ արժանացան տասը առաջին կարգի մրցանակի, ինչպես նաև մեկ երկրորդ և մեկ երրորդ կարգի մրցանակների։
Այսպես, առաջին կարգի մրցանակի արժանացան Արման Հարությունյանը («Գծանկար․ Ակադեմիական դիմանկար», «Դիմանկար, գրաֆիկա»), Մերի Եփրեմյանը («Գեղանկար․ Բնանկար», «Գեղանկար»), Դիանա Սարգսյանը («Հագուստի դիզայն»), Ալվարդ Միսակյանը («Հագուստի դիզայն»), Զվարթ Սարգսյանը («Հագուստի դիզայն»), Դիանա Սարգսյանը («Հագուստի դիզայն»), Ալլա Դոուսոնը («Հագուստի դիզայն»), Ժաննա Կիրակոսյանը («Հագուստի դիզայն»), Լիլիթ Փաշոյանը («Հագուստի դիզայն»), Ներսես Թովմասյանը («Դիզայն»), Միսակ Հարթենյանը («Դեկորատիվ գեղանկար», «Գրաֆիկա․ Բնանկար», «Գեղանկար»), Վիկտորյա Շահբազյանը («Գեղանկար․ դիմանկար»):
Երկրորդ կարգի մրցանակի արժանացավ Վիկտորյա Շահբազյանը («Գրաֆիկա․ Բնանկար»), երրորդ կարգի մրցանակի՝ Մերի Թորոսյանը («Գծանկար․ Ակադեմիական դիմանկար»):
Արման Հարությունյան