Կայացավ ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Դեկտեմբերի 6-ին կայացավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գիտական խորհրդի նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը։
1․ ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի կազմում անդամության թեկնածության առաջադրում։
2․ Արվեստագիտության դոկտոր Հակոբ Երվանդի Սիմոնյանի «Հայկական լեռնաշխարհի հնագույն արվեստը» դոկտորական ատենախոսությունը որպես գիրք տպագրության երաշխավորություն։
3․ ՀԳՊԱ-ի ասպիրանտների ատենախոսության թեմաների և գիտական ղեկավարների քննարկում և հաստատում․
a) ասպիրանտ Լուսինե Համբարձումյան, ատենախոսության թեման՝ «Ծաղրանկարը 20-րդ դարի առաջին կեսի հայ արվեստում», գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Նազենի Ղարիբյան։
b) ասպիրանտ ՉԺՀ քաղաքացի Ծին Լե, ատենախոսության թեման՝ «Գուաշով նկարչությունը 20-րդ դարի առաջին կեսի Չինաստանի Ջանգ Սու նահանգի և խորհրդային արվեստում», գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյան։
4․ Դոցենտի գիտական կոչման դիմումի քննարկում․
a) Կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի ավագ դասախոս Մեխակ Էլբակյան։