ՀԳՊԱ-ի Որակի ապահովման կենտրոնի ղեկավարն այցելեց Գյումրիի մասնաճյուղ
2019-ի նոյեմբերի 21-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նունե Մինասյանի հանդիպումը մասնաճյուղի տնօրեն Վահագն Համբարձումյանի, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀԳՊԱ-ի որակի ապահովման գործընթացները, դրանք կարգավորող փաստաթղթային հենքը: Քննարկվեց նաև դրանք մասնաճյուղում տեղայնացնելու անհրաժեշտության և նոր առաջարկություններ ներկայացնելու հարցը: