Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հայտարարում է Հետազոտական կենտրոնի ղեկավարի թափուր տեղի մրցույթ:
Հետազոտական կենտրոնի գործառույթներն են.
- պրոֆեսորադասախոսական կազմի հետազոտական աշխատանքի համակարգում և վերահսկում,
- ՀԳՊԱ «Տարեգիրք» գիտական պարբերականի խմբագրում և հրատարակման ապահովում,
- հանրապետական և միջազգային գիտաժողովներին, արվեստի հետազոտությանը նվիրված այլ միջոցառումներին մասնակցության կազմակերպում,
- արվեստի և հումանիտար գիտությունների ոլորտում հետազոտական, նորարարական ծրագրերի և նախագծերի մշակում ու համակարգում,
- հետազոտական ծրագրերի իրականցման նպատակով տեղական և միջազգային ֆինանսավորման աղբյուրների որոնում,
- ասպիրանտուրայի հետազոտական և կրթական գործընթացի համակարգում և վերահսկում, ասպիրանտական ծրագրերի արդիականության ապահովում,
- մագիստրոսական և թեկնածուական թեզերի պատրաստման խորհրդատվություն,
- ասպիրանտների և հայցորդների ընդունելության կազմակերպում,
- ասպիրանտների ուսումնական և նախապաշտպանության հետ կապված գործընթացների պլանավորում և կազմակերպում:
Կենտրոնի ղեկավարին ներկայացվող նվազագույն պահանջներն են․
- Կենտրոնի գործառույթների իրականացման կարողություններ,
- գիտական աստիճան,
- ակտիվ հետազոտական գործունեություն,
- անգլերեն լեզվի իմացություն,
- համակարգչային հմտություններ:
Հետազոտական կենտրոնի ղեկավարի պաշտոնի հավակնորդները ՀԳՊԱ-ի կադրերի հաշվառման բաժին (ք.Երևան, Իսահակյան 36) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում ուղղված ՀԳՊԱ-ի ռեկտորին,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճեն,
- գիտական աստիճանը հաստատող վկայականի պատճեն,
- հրատարակված գիտական և (կամ) ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակ,
- անձնագրի պատճեն,
- մրցույթի մասնակիցը կարող է ներկայացնել նաև գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերի ներկայացնելու ժամկետը՝ մեկ ամիս սույն հայտարարության հրապարակման օրվանից:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԳՊԱ-ի կադրերի հաշվառման բաժին: Հեռ. 010 56 07 37: