Ամփոփվեցին Կիրառական արվեստ ՄԿԾ-ում առկա խնդիրները
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում հանդիպումներ անցկացվեցին Կիրառական արվեստ մասնագիտության կրթական ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների հետ կրթական ծրագրի արդիականացման և վերանայման նպատակով: Քննարկումների ժամանակ մասնակիցները հիմնականում անդրադարձան այսօր ուսանողներին ներկայացվող պահանջներին, դասընթացներին, դասավադման մոտեցումներին, առկա ռեսուրսներին և ընդունելության պահանջներին:
Պրոֆեսորադասախոսական կազմի հիմնական մտահոգությունները ուսանողին ներկայացվող պահանջներն ու ակնկալիքներն են, որոնք պետք է ձևավորեն բակալավր և մագիստրոս շրջանավարտի: Հանդիպման ընթացքում մասնակիցները փորձեցին ամփոփել ուսման ավարտին ուսանողից ակնկալվող վերջնարդյունքները և ընգծեցին դրանց հստակ սահմանման անհրաժեշտությունը: Դրանից ելնելով էլ կարևորվեց դասըթնացների կազմումը, նոր մոտեցումների կիրառաումը և գնահատման համակարգի հստակեցումը:
Ուսանողներն ու շրջանավարտեները հիմնականում անդրադարձան իրենց մասնագիտությամբ շուկայի ներկայիս խնդիրներին և համապատասխան աշխատանքային հնարավորությունների պակասին: Նրանք ներկայացրեցին ուսանողից պահանջվող և ակնկալվող վերջնարդյունքների իրենց պատկերացումները և համաձայնեցին դրանց հստակ սահմանման և ձևակերպման անհրաժեշտությանը: Քննարկվեցին նաև մի շարք դասընթացներում ոչ արդի դասավանդման մեթոդների և գնահատման խնդիրները: Կարևորվեց ընդունելության պահանջների հստակեցումը, որ կբխի տվյալ մասնագիտության կրթական ծրագրի պահանջներից, ինչպես նաև պորտֆոլիո կազմելու հնարավորությունների ընդարձակումը: Անդրադարձ կատարվեց մագիստրոսական կրթական ծրագրի ճիշտ կազմակերպման և իրականացման խնդրին:
ՄԿԾ-ի վերանայման աշխատանքային խմբի կողմից արձանագրված նշումները կօգտագործվեն աշխատանքային խմբի կողմից բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում հիմնարար փոփոխություններ կատարելու և վերանայելու համար: Կիրառական արվեստ բակալավրի և մագիստրոսի վերանայված ՄԿԾ-երի նկարագրերը կներկայացվեն բոլոր շահակիցներին նախնական տարբերակների մշակումից հետո: