Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հրավիրվել է համագործակցության «IAB» Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության «Երիտասարդների Զարգացում» եռամյա ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է Հայաստանում աջակցել 18-30 տարեկան երիտասարդներին ձեռք բերելու կյանքի հմտություններ (մասնագիտական հմտությունների իրացման, հաղորդակցման, թիրախավորված աշխատանք փնտրելու և գտնելու հմտություններ) և բիզնես հմտություններ (նախագծերի կառավարում, բիզնես պլանավորում, ֆինանսներ, վաճառքի և բանակցելու հմտություններ)։
Ծրագիրը նախատեսում է մինչև 2020-ը վերապատրաստել շուրջ 8000 երիտասարդների «Կյանքի հմտություններ» և «Բիզնեսի հմտություններ» դասընթացներով։ Դասընթացները իրականացվում են մենթոր-գործատուների անմիջական մասնակցությամբ 10 հոգանոց խմբային աշխատանքների ձևաչափով։ Արդեն 1400 երիտասարդ Երևանից, Տավուշի, Շիրակի, Արարտի, Արմավիրի, Լոռու մարզերից մասնակցել են «Կյանքի հմտություններ» դասընթացներին։
Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 4-ին և 5-ին կայանալու են են «Բիզնես հմտություններ» երկօրյա դասընթացները, որոնց կարող են մասնակցել այն երիտասարդները, որոնք ունեք բիզնես գաղափար և երեք տարվա ընթացքում պլանավորում են հիմնել բիզնես։ Դասընթացից հետո կենսունակ բիզնես-գաղափար ունեցողները հնարավորություն կունենան մասնակցելու «Armenia StartUp Cup» ստարտապների մրցույթին։ Հաղթողները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարը ֆինանսավորող հանձնաժողովի անդամներին։
Դասընթացները անվճար են, թեմաների մասին մասնրամասն տեղեկատվություն կարող եք տեսնել կից փաստաթղթում։
Գրանցումը՝ հետևյալ հղումով․
https://docs.google.com/forms/d/1UIIpJlLP35oNcFEXOZiYFGn6c1EmCDI4-BJu6LnUCss/edit
Ավելի մանրամասն տեղեկություններ՝ այստեղ․
https://www.facebook.com/events/2117506801854768/?active_tab=discussion