Առցանց վերապատրաստման դասընթաց ՀԳՊԱ-ի դասախոսների և ուսանողների համար
Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DESIRE) դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկում է առցանց առաջին վերապատրաստման դասընթացը «Փափուկ հմտությունների զարգացման մեթոդաբանություն. կրթական տվյալների մշակում» թեմայով, որին կարող են մասնակցել ՀԳՊԱ-ի դասախոսներ և ուսանողներ:
Դասընթացի մասնակիցները՝
- կծանոթանան Կրթական տվյալների մշակման մեթոդաբանությանը, ինչպես նաև փափուկ հմտությունների զարգացման համար դրա կիրառման գործիքներին,
- կկարողանան վերլուծել դասընթացների բովանդակությունը և համապատասխան տվյալները,
- կկարողանան արդյունավետորեն գնահատել սովորողների հաղորդակցման հմտությունները:
Առցանց դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Առցանց դասընթացին կարող եք գրանցվել մինչև 2024թ. մայիսի 10-ը հետևյալ հղումով՝ https://forms.gle/drp6gey3QaxuQykx9