
Կրթաթոշակ հետդոկտորական հետազոտողների համար
ՀՀ-ում Բրիտանական խորհուրդըհայտարարում է նոր հետազոտական համագործակցության մասին Էդինբուրգի համալսարանի Հումանիտար գիտությունների առաջադեմ հետազոտությունների ինստիտուտի (IASH) հետ: Համագործակցության արդյունքում ՀՀ բուհերին հատկացվում է 2 կրթաթոշակային տեղ 12 ամիս տևողությամբ։
Դիմումների պատուհանը բացվում է ապրիլի 29-ից, և դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի հուլիսի 26-ը։ Կրթաթոշակն իր մեջ ներառում է՝
- ամսական 2500 ֆունտ ստեռլինգի տրամադրում և ճանապարհածախս;
- աշխատանքային միջավայրի ստեղծում, գրադարանի հասանելիության ապահովում, ակադեմիական մենթորություն՝ որպես IASH-ի այցելու գործընկեր գիտնական;
- գիտական ցանցի ստեղծման հնարավորություն, Բրիտանական խորհրդի փորձագետների, գործընկերների և լսարանի հետ գիտելիքի փոխանակման հնարավորություն:
Լրացուցիչ մանրամասների, դիմելու կարգի համար այցելեք Բրիտանական խորհրդի British Council Research and Insight բաժինը։
Արտաքին կապերի բաժին