Լույս է տեսել «Տարեգրքի» նոր համարը
Լույս է տեսել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Տարեգիրք» պարբերական հանդեսի նոր՝ 2023-ի երկրորդ համարը։ Հրատարակությունն ընդգրկում է Դիանա Գրիգորյանի, Եկատերինա Լոշկարեվայի, Հռիփսիմե Դայանի, Լուսինե Պետրոսյանի և Սվետլանա Արզումանյանի արվեստագիտական հետազոտությունները, Հայկ Հակոբյանի և Արմինե Գաբրիելյանի, Համո Սուքիասյանի, Կարինե Ասատրյանի հումանիտար հետազոտությունները, Գայանե Պողոսյանի ուսումնամեթոդական աշխատանքը։
Նշենք, որ «Տարեգիրքը» ՀԳՊԱ-ի պաշտոնական գրախոսվող հանդեսն է, որի նպատակն է շրջանառել հայ և համընդհանուր արվեստի պատմության և տեսության, արվեստաբանության պատմության, կերպարվեստի, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի, հայագիտության և հումանիտար գիտությունների շուրջ իրականացված ակադեմիական բարձրորակ ուսումնասիրություններ՝ հոդվածների, հաղորդումների, թարգմանությունների և մատենագիտական լրատվության տեսքով:
Տարեգիրքը նպատակ ունի խթանել ՀԳՊԱ-ի հետազոտական գործունեությունը, նպաստել ուսանողների և երիտասարդ հետազոտողների մասնագիտական աճին, հրապարակել և տարածել ակադեմիայի հետազոտական գործունեության արդյունքները: