«Ներգրավված քաղաքացի» դասընթաց
Սույն թվականի մարտի 28-ին ՀԳՊԱ-ում մեկնարկվեց ընտրական համակարգերի միջազգային հաստատության միջնորդությամբ (IFES) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ (USAID) քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը, որը վարեց Երևանի Հայբուսակ համալսարանի դասախոս, «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի դասընթացավար և «Ներգրավված քաղաքացի» դասընթացի մենթոր Նարեկ Մարտիրոսյանը։
Դասընթացը միտված է խթանելու քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ընկալմանը Հայաստանում՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։
Ֆակուլտատիվ դասընթացներին մասնակցել ցանկացող ուսանողներին գրանցվելու համար խնդրում ենք մոտենալ Արտաքին կապերի բաժին։
Արտաքին կապերի բաժին