Ամփոփվել են «Աշխարհը նկարչի աչքերով 2024» մրցույթի արդյունքները
2024 թվականի փետրվարի 29-ից մարտի 18-ը Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում «Աշխարհի շուրջ․ Արվեստն առանց սահմանների» 5-րդ հոբելյանական միջազգային փառատոնի շրջանակներում անց է կացվել «Աշխարհը նկարչի աչքերով» ցուցահանդես-մրցույթը։ Վերջինիս մասնակցում էին ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ ու լուսանկարիչներ աշխարհի 30 երկրներից։
Մրցույթն անցկացվել է առցանց և առկա ձևաչափերով, ներկայացվել է 710 աշխատանք, որոնցից ժյուրիի անդամները բաց քվեարկությամբ ընտրել են հաղթողներին։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պաշտոնական կայքէջի պատասխանատու, լուսանկարիչ Մեսրոպ Մեսրոպյանի մրցույթին ներկայացրած «Ձմեռային ռապսոդիա․․․» աշխատանքը գրավել է առաջին տեղը «Պրոֆեսիոնալ լուսանկարիչ. Բնանկար» անվանակարգում։
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում հետագա հաջողություններ։ «Աշխարհը նկարչի աչքերով» ցուցահանդես-մրցույթի հաղթող աշխատանքները կարող եք տեսնել այստեղ։