«Հանուն հայի հարատևման» գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցանակաբաշխություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «Հանուն հայի հարատևման» գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցանակաբաշխություն ՀԳՊԱ-ի Կերպարվեստի ֆակուլտետի «Գեղանկարչություն», «Գրաֆիկա» և «Քանդակագործություն» կրթական ծրագրերի ուսանողների համար։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով՝ հունիսի 10-16-ը և հունիսի 17-ին։
Նպատակ․ Օժանդակել և աջակցել ՀԳՊԱ-ի ուսանողներին, խթանել ժամանակակից հայ գեղարվեստի բնականոն ընթացքը, հանրությանը ներկայացնել երիտասարդ ստեղծագործողների լավագույն աշխատանքները։
Թեմա․ Հայրենիքը, հայ մարդն ու ընտանիքն իբրև արարող և միավորող ուժ, հայ ինքնության, ազգային նվիրումի և հարատևման աղբյուր։
Անվանակարգեր․ Ներկայացվում են աշխատանքներ հետևյալ երեք անվանակարգերում՝
- «Գեղանկարչություն»;
- «Գրաֆիկա»;
- «Քանդակագործություն»:
Մրցանակային տեղեր․ Յուրաքանչյուր անվանակարգում նախատեսված է չորս մրցանակային տեղ՝
- երեք առաջին (180 000 դրամ);
- երեք երկրորդ (120 000 դրամ);
- երեք երրորդ (100 000 դրամ);
- երեք խրախուսական (80 000 դրամ):
Ժամկետ․ Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը 2024-ի հունիսի 1-ն է։
Աշխատանքների հանձնման տեղ․ ՀԳՊԱ-ի Գեղանկարչության և գծանկարչության, Գրաֆիկայի և Քանդակագործության ամբիոններ համապատասխանաբար։
Աշխատանքների ցուցադրման տեղ․ ՀԳՊԱ-ի Դահլիճ (Իսահակյան 36):
Ժյուրի․ Չորս հոգի։
Մրցանակաբաշխությանը կից ցուցահանդես․ 2024-ի հունիսի 10-16-ը։
Մրցանակաբաշխության ամփոփում․ 2024-ի հունիսի 17-ին, ժամը 12:00-ին։