Դիանա Աբգարի հուշարձանի մրցույթ
Դիանա Աբգարի հուշարձանի նախագիծը կարևոր և յուրահատուկ է Հայաստանի համար։ Այն կլինի հայ կին պատմական գործչի առաջին հուշարձանը Երևան քաղաքում։
Ազգային կենտրոն զարգացման հիմնադրամը, համագործակցելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ, հայտարարում է մրցույթ ուսանողների, դասախոսների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել հուշարձանի ստեղծմանը։
Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես հավանություն է տվել քաղաքի կենտրոնում գտնվող Դիանա Աբգարի անվան զբոսայգում հուշարձանի ստեղծմանը և տեղադրմանը։
Դիանա Աբգարի մասին լրացուցիչ տեղեկություններին, մրցույթի պայմաններին, ինչպես նաև հուշարձանի չափանիշներին կարող եք ծանոթանալ ներքոնշյալ հղումներով։