Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Տարեգիրքը» գրախոսվող պարբերական է, որի հիմնական նպատակն է արվեստագիտությանը, կերպարվեստին և ճարտարապետությանը, ինչպես նաև հումանիտար ոլորտներին՝ պատմությանը, ազգագրությանը, դրամագիտությանը, հնագիտությանը և բանասիրությանը վերաբերող գիտական հեատզոտությունների հրապարակումը և հանրայնացումը: Պարբերականում նախատեսված են նաև ուսումնամեթոդական բնույթի հոդվածներ:
ՀԳՊԱ-ի «Տարեգիրքն» ընգրկված է ՀՀ ԿԳՄՍՆ ԲՈԿ-ի կողմից հաստատված պարբերականների ցանկում: Տարեգիրքն ընդգրկված է նաև միջազգային Crossref համակարքում և տպագրված հոդվածները ստանում են DOI (digital object identifier):
«Տարեգիրքը» լույս է տեսնում տարեկան երկու անգամ՝ գարնանն ու աշնանը, հոդվածների ընդունման ժամկետներն են. 1-ին համարի համար՝ փետրվարի 25-ը, 2-րդ համարի համար՝ սեպտեմբերի 25-ը: Հոդվածները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով ՀԳՊԱ-ի գիտական քարտուղարին կամ գլխավոր խմբագրին հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ mash56@inbox.ru, zaruhyhakobyan@gmail.com։
Հոդվածի կառուցվածքը և բովանդակությունը
1. Ներկայացվող հոդվածը պետք է համապատասխանի հանդեսի բովանդակությանն ու չափանիշներին (թեման, ակադեմիական ոճը, գիտական համակարգը):
2. Հոդվածի հիմնական նյութը պետք է պարունակի գիտական նորույթ և չպետք է նախկինում հրատարակված լինի:
3. Հոդվածի տեքստը պետք է ունենա ամփոփագրեր երեք լեզուներով՝ ներառյալ հոդվածի լեզուն: Հոդվածը պետք է բաղկացած լինի մի քանի ենթամասերից՝ համապատասխան վերնագրերով, այդ թվում ունենա մուտք և եզրակացություն: Մուտքի բաժնում պետք է համառոտ ներկայացվեն ուսումնասիրության խնդրն ու էությունը, արդիականությունը, հստակ նշվեն հիմնական նորույթն ու նպատակն(երը), իսկ եզրակացությունը ներկայացնի ուսւոմնասիրության գլխավոր արդյունքներն ու հեռանկարները:
4. Սկզբում գրվում է վերնագիրը, հետո հեղինակի անունն ու ազգանունը, մասնագիտությունը կամ գիտական աստիճանը, հաստատոության պաշտոնական անվանումը, էլեկտրոնային հասցեն և բջջային հեռախոսը: Դրան հաջորդում է հոդվածի լեզվով առկա ամփոփագիրը, բանալի բառերը (10-12 ), որոնք պետք է արտահայտեն հոդվածի բովանդակությունը և ապահովեն որոնողական դաշտում փնտրելու ճկունությունը։ Հետո գալիս է բուն հոդվածը: Հոդվածի տեքստին հաջորդում է անգլերեն և ռուսերեն (կամ մեկ այլ լեզվով) ամփոփագրիրը, որը պետք է ունենա վերնագիր, հեղինակի տվյալները, ամփոփագիրն ու բանալի բառերը:
5. Հոդվածի տեքստի ընդհանուր ծավալը (ներառյալ հղումները և գրականության ցանկը) պետք է լինի առնվազն 10, առավելագույնը 20 էջ (1 էջ = 1800 նիշ):
6. Հոդվածի ամփոփագրերը պետք է լինեն երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն (կամ հոդվածի շարադրման լեզվից տարբեր երկու լեզուներով): Հայերենի դեպքում ամփոփագրի ծավալը պետք է լինի 100-150 բառի սահմանում, իսկ օտար լեզուներովը՝ 150-200 բառի սահմաններում:
7. Հոդվածից և ամփոփագրերից հետո տրվում է գրականության ցանկը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատկերների ցանկը: Սկզբից նշվում են հերթական համարով տրված պատկեները (սև-սպիտակ), հետո՝ գունավոր նկարերը: Հոդվածը կարող է ունենալ մինչև 14 նկար (սև-սպիտակ), որից 1-2 կարող են տպագրվել գունավոր՝ ներդիրի տեսքով:
Հոդվածի ձևավորման այլ մանրամասներ
1. Հոդվածի տեքստը պետք է ունենա Ա4 (210×297) չափը՝ կողմերից 20 մմ լուսանցքով, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5, հղումների համար տառաչափը՝ 10, միջտողային հեռավորությունը՝ 1, ուղարկել Word – 2007 կամ Word – 2010 ձևաչափով:
2. Վերնագիրը գրել գլխատառերով, թավ, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5։ Վերնագիրը պետք է արրտացոլի հոդվածի բովանդակությունը և արծարծվող հետազոտական խնդիրները:
3. Հայերեն տեքստում թվերն ու դարերը գրել արաբական թվանշաններով, դարերի դեպքում նաև մ.թ.ա. և մ.թ.: Եթե ողջ հոդվածը վերաբերում է մ.թ., նշել միայն մեկ անգամ կամ արտահայտել հիմնաբառերում: Արաբական թվանշաններով համարակալել նաև բոլոր նկարներն ու աղյուսակները, գրքերի ու ամսագրերի հատորներն ու համարները: Գունավոր Հռոմեական թվանշանները կարելի է գործածել միայն կայսրերի, արքաների անունների հետ (օր.՝ Սարդուրի I, Կոնստանտին IX, Գագիկ II): Հռոմեական թվանշաններով համարակալվում են գունավոր պատկերները:
4. Տեքստում օտար բառերը հնարավորինս թարգմանել՝ ելնելով տեքստի բովանդակությունից: Եթե բառի թարգմանված տարբերակը չի արտահայտում բուն իմաստը, ապա գրել օտարագիր բառը՝ շեղագիր (Italic):
5. Ծանոթագրություններն ու հղումները տալ էջատակերում` շարունակական համարակալմամբ և միայն Word References գործառույթի կիրառմամբ։ Ծանոթագրության նշանը տեքստում պետք է դնել կետադրական նշանից (ստորակետ, բութ, միջակետ, վերջակետ) առաջ և ոչ հետո։
6. Հղումների համար օգտագործել հետևյալ համակարգը. Ազգանունն ու անվան սկզբնատառը (թավ), հոդվածների վերնագրերը դրվում են ուղիղ տառատեսակով, իսկ մենագրությունների, ժողովածուների, ալբոմների և պարբերականների անվանումները՝ շեղատառ: Նշել հրատարակման վայրը (գրել ամբողջական), հրատարակչությունը, թիվ, նշել անհրաժեշտ էջերը: Գիտաժողովների նյութերի դեպքում պետք է նշել զեկուցման վերնագիրը, գիտաժողովի անվանումը, կայացման վայրը, թվականը՝ ամիս-ամսաթվով, ապա նոր նյութերի ժողովածուի հրատարակման տվյալները: Պարբերականների անունները առաջին անգամ պետք է գրել լրիվ, կից՝ հապավումը, ապա գրել միայն հապավումը: Սկզբնաղբյուրի, մամուլի և արխիվի հղման դեպքում աշխատել պահպանել նույն սկզբունքը: Հայերեն հղումների ժամանակ կիրառել Sylfaen տառատեսակը, ռուսերեն և անգլերեն հղումների դեպքում՝ Times New Roman տառատեսակը:
7. Համացանցային հղումներն ընդունելի են միայն այն դեպքում, եթե ունեն հեղինակ, վերնագիր, թվական և պաշտոնական կայք: Այս տվյալները պետք է իրարից անջատվեն ստորակետերով, իսկ մեկ հղման մեջ բերվող մի քանի միավորները՝ կետստորակետով: Նույնը կիրառել բոլոր լեզուների համար:
8. Հղման հաջորդական կրկնման դեպքում օգտագործել «Նույն տեղում», հեղինակի անվան կրկնման դեպքում օգտագործել «Նույնի»: Հղման ընդմիջված կրկնման դեպքում նշել հեղինակին և տալ վերնագրի կրճատ տարբերակը և դնել բազմակետ (օր.՝ Վարդանյան Ս., Հիսուս Քրիստոսի պատկերման…,):
9. Գծանկարները և լուսանկարները պետք է ներկայացնել տեքստից առանձին։ Նկարներն ուղարկել TIF կամ բարձրորակ JPEG ձեւաչափերով, խտությունը՝ գծանկարների համար 600 dpi, լուսանկարների համար՝ 300 dpi և ավելի բարձր։ Նկարներն ու աղյուսակները պետք է նշվեն տեքստում՝ փակագծերի մեջ՝ (նկ. 1) ձևով:
10. Լուսանկարների բացատրագրերը պետք է ներկայացվեն առանձին Word ֆայլով հետևյալ սկզբունքով՝ տեսարանի կամ ստեղծագործության անվանումը, ստեղծագործության/հուշարձանի տեսակը, հեղինակի անունը, չափսերը՝ եթե անհրաժեշտ է, ստեղծման վայրը, թվականը, պահվելու վայրը (թանգարան, մասնավոր հավաքածու): Պարտադիր է նկարի հեղինակի անունը կամ աղբյուրը:
11. Օգտագործված գրականության ամբողջական ցանկը պետք է ներկայացվի հոդվածի վերջում: Ցանկը պետք է դասավորվի հեղինակների ազգանունների այբբենական կարգով, հայերեն-ռուսերեն-արևմտաեվրոպական լեզուներ հերթականությամբ: Օգտագործված, բայց հոդվածում հղում չունեցող գրականությունը ցանկում չընդգրկել: