Հայտարարություն
ՀԳՊԱ-ի հարգելի աշխատակիցներ, հիմք ընդունելով փոխվարչապետի մոտ 2022 թվականի նոյեմբերի 23-ին կայացած՝ քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստի N ՓՎ/123-2022 արձանագրության 4.2 կետովտրված հանձնարարականը, ինչպես նաև փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N03.1//35859-2023 հանձնարարականը՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 53 հասցեում բազմաբնակարան շենքային համալիրի կառուցապատման քաղաքաշինական նոր ներդրումային ծրագրի մասով հանրային ծառայողների շրջանում բնակարանային պահանջարկի գնահատում (մոնիթորինգ) իրականացնելու վերաբերյալ, ձեզ է ներկայացվում «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկը։
Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվությունը Քաղաքաշինության կոմիտե ներկայացնելու վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 21-ը: Ծրագրին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով։