
Հայտարարություն
Սույն թվականի հունիսին ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի աշխատակիցների՝ Հունգարիայի Էգեր քաղաքի Կարոյ Էստերհազիի անվան Կաթոլիկ համալսարան կատարած այցից հետո հնարավոր եղավ վերակնքել Էրազմուս+ շարժունության միջհամալսարանական համաձայնագիրը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և վերոնշյալ բուհի միջև, որի շնորհիվ 2 ուսանողի հնարավորություն է ընձեռնվում 2023-2024 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը ուսանել վերոնշյալ հաստատությունում։
Շարժունության ծրագիրը նախատեսված է Կերպարվեստ կրթական ծրագրի Գեղանկարչություն և Գրաֆիկա մասնագիտությունների համար։ Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Այն ուսանողներին, որոնք ցանկանում են մասնակցել ծրագրին, ունեն բարձր առաջադիմություն և տիրապետում են անգլերեն լեզվին (նվազագույնը B1 մակարդակ), խնդրում ենք մոտենալ ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին՝ Նաիրա Ստեփանյանին (գլխավոր մասնաշենք, 2-րդ հարկ) գրանցվելու համար։
Վերջնաժամկետն է 2023-ի նոյեմբերի 17-ը ներառյալ։
Հիշեցում
Խնդրում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ վիզա ստանալու համար անհրաժեշտ է մեկնել Վրաստան և դիմել Հունգարիայի դեսպանատուն Թբիլիսիում։ Այս ծախսերը Էրազմուս+ը չի հոգում։
Արտաքին կապերի բաժին