ՍԱՐԳԻՍ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Այսօր բացվեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի դասախոս, քանդակագործ Սարգիս Բաբայանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ստեղծագործական տարբեր շրջաններում արված աշխատանքները:
«Հանդիպում» կոչվող ցուցահանդեսը մարդու և կենդանու փոխահարաբերությունների, ինչպես նաև կենդանու ներքին և արտաքին պլաստիկական հատկանիշները բացահայտելու մասին է:
Քանդակները արված են բրոնզից, ինչը հնարավորություն է տվել ծավալների, սիլուետների և մակերեսների տարատեսակ մշակմանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ս/թ. դեկտեմբերի 17-ը: Մուտքն ազատ է:
by Safa06.12.2024 «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի նորություններ, Exhibition hall: news, News, Նորություններ0 comments
ՀԱՄԱԴՐՈՒՄԸ, ՈՐՊԵՍ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Բանախոսությունը, որն իրականացվեց «Ալբերտ և Թով Բոյաջյան» ցուցասրահում, Արվեստաբան, համադրող, AHA collective-ի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանը գեղեցիկ ու բովանդակալի շնորհանդեսով ներկայացրեց համադրողի մասնագիտության հղացքը որպես էկոլոգիա` արվեստի գործերի, համատեքստերի, տարածքների, արվեստագետների և հանրության միջև փոխհարաբերությունների դինամիկ ցանց:
How does curating function as a living, interconnected system?
In her talk the founder of AHA collective Nairi Khachaturyan introduced of how to explore the concept of curatorial practice as an ecology – a dynamic network of relationships between artworks, contexts, spaces, artists, and audiences. Moving beyond traditional models of exhibition-making, she outlined curating as a responsive, evolving process as well, deeply embedded in cultural, social, political, and environmental systems.