Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2023/2024 ուսումնական տարվա բակալավրի եվ մագիստրոսի «ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ» կրթական ծրագրի ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն
Մելանյա Բադալյան
Կառավարությունը Վարդան Ազատյանին հաստատեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում
2024 թվականի մայիսի 6-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի խորհրդում գաղտնի քվեարկությամբ տեղի է ունեցել ռեկտորի ընտրություն: 18 կողմ ձայնով ակադեմիայի ռեկտոր է ընտրվել արվեստագիտության թենածու, դեցենտ Վարդան Ազատյանը:
Ազատյանն արվեստաբան է, հայագետ, փիլիսոփայության թարգմանիչ, ավելի քան 20 տարի դասավանդում է ակադեմիայում: 2010-ին դոցենտի կոչում է ստացել, դասախոսել է նաև արտերկրի մի շարք բուհերում: 2014 թվականին հիմնադրել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը: Հեղինակ է մի շարք հոդվածների, ուսումնասիրությունների, գրքերի:
«Անձամբ ծանոթ լինելով պարոն Ազատյանին՝ վստահ եմ, որ գեղարվեստի ակադեմիայի համար սա կարող է որակական աշխատանքի նոր փուլ նշանակել»,- Կառավարությունում նրան ներկայացնելիս ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է մասնագիտական մակարդակում արվեստ սովորել՝ իր ելույթում ասաց Վարդան Ազատյանը:
«Սա նշանակում է, որ գեղարվեստի պետական ակադեմիան հայ արվեստի, ապագայի գլխավոր երաշխավորն է ներկայում: Սա շատ բարձր ու կարևոր պատասխանատվություն է, և ես նույն մեծ պատասխանատվության զգացումով պատրաստ եմ ստանձնել այդ մեծ բովանդակության կենսագործումը: Սա նշանակում է գործնականում, որ մեր ակադեմիայում սովորող Էլենը, Ալիսան կամ Դավիթը վաղը պետք է լինեն Սարյանը, Ֆերմանյանը»,- ասաց նա և հավելեց, որ իր համար կարևոր է, որ ակադեմիան դառնա տարածաշրջանային և միջազգային արվեստի կրթության կենտրոն:
Կառավարությունը հաստատեց Վարդան Ազատյանին ռեկտոր նշանակելու որոշման նախագիծը:
Read MoreՀայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի 2024/2025 ուս․ տարվա Մագիստրոսի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը
ԴԻՄՈՒՄ
2023-2024 ուսումնական տարվա բակալավրի շրջանավարտների դիպլոմների և դիպլոմի հավելվածների պատճենները կկցվեն ակադեմիայի կողմից
Read More