Ներհակասական վիճակներ. «Սինդրոմ»
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկա կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Զարուհի Թովմասյանի և Մարիետա Վարդանյանի միասնական ցուցահանդեսը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում, խորագրված է «Syndrome» («Սինդրոմ»)։ Վերնագրերը սովորաբար ներքին իմաստները, գործի բովանդակությունը խտացնող, ընդգծող նշանակությամբ են։ Այդքան էլ հեշտ չէ ընտրությունը ամբողջացնող այդ մեկ բառի։ Այս պարագայում այն իսկապես գտնված է, միանգամից ուշադրություն գրավող ու համահունչ ցուցադրված աշխատանքներին, որոնցում երևակայությունն ու միտքը բավական ակտիվ աշխատել են։ Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը ցուցահանդեսը գնահատեց ճշգրիտ, լակոնիկ՝ երկու բառով, խելոք և ազդեցիկ…
Read More«Ներգրավված քաղաքացի» դասընթաց
Սույն թվականի մարտի 28-ին ՀԳՊԱ-ում մեկնարկվեց ընտրական համակարգերի միջազգային հաստատության միջնորդությամբ (IFES) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ (USAID) քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը…
Read MoreԱմփոփվել են «Աշխարհը նկարչի աչքերով 2024» մրցույթի արդյունքները
2024 թվականի փետրվարի 29-ից մարտի 18-ը Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում «Աշխարհի շուրջ․ Արվեստն առանց սահմանների» 5-րդ հոբելյանական միջազգային փառատոնի շրջանակներում անց է կացվել «Աշխարհը նկարչի աչքերով» ցուցահանդես-մրցույթը։ Վերջինիս մասնակցում էին ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ ու լուսանկարիչներ աշխարհի 30 երկրներից…
Read More