
Սարգիս Բաբայան․ «Որքանով անկեղծ ես՝ այնքան հաջողված ես արվեստում»
Երևանի Մարզահամերգային համալիրը՝ մեզ համար կարևորագույն ու ամենախորհրդանշական վայրի՝ Ծիծեռնակաբերդի հարևանությամբ գտնվող, թեև տպավորիչ ճարտարապետական լուծումներով, այդուհանդերձ, ամբողջանալու անհրաժեշտություն ուներ։ Այսօր արդեն համալիրի ողջ միջավայրը փոխված է Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրումով և ոչ պակաս կարևոր՝ արձանի ընդարձակ տարածքի ճաշակավոր ձևավորումով։ Խորհրդային Հայաստանի ամենասիրված ղեկավարի, ավելի ուշ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի՝ Կարեն Դեմիրճյանի արձանի՝ Երևանում տեղադրելու գաղափարը դեռ տարիներ առաջ կար. շրջանառվում էին քանդակագործների անուններ, կային նախագծեր, առաջարկվում էին տեղադրման տարբեր վայրեր…
Read More