
Միասին կարող ենք փոխել ճակատագրեր
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Վերա Մխիթարյանի և Մարինե Չոբանյանի նախաձեռնությունը՝ կազմակերպելու բարեգործական ցուցահանդես-վաճառք «City of Smile» հիմնադրամի հետ համագործակցությամբ, իրականացավ նոյեմբերի 16-ին, Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեում գտնվող «ART CAFE»-ի հետաքրքրական միջավայրում: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներով մասնակցեցին ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, կերամիկայի, գոբելենի և գորգագործության, հագուստի մոդելավորման բաժինների ուսանողները…
Read More
Էդիկ Վարդանյանն ընտրվեց Կերպարվեստի ֆակուլտետի դեկան
Նոյեմբերի 18-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում կայացան Կերպարվեստի ֆակուլտետի դեկանի ընտրությունները…
Read More
Երևակայություն և բազմազանություն
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացված ՀԳՊԱ-ի կերպարվեստի ֆակուլտետի քանդակագործության բաժնի 4-րդ կուրսի ուսանողների աշխատանքները ստեղծագործական երևակայության հետաքրքրական մոտեցում են: «Բիսկվիթ» խորագրով ցուցահանդեսը, ինչպես քանդակագործ Գարեգին Դավթյանը բնորոշեց, աչքի է ընկնում բազմազանությամբ, որտեղ առկա է հատկապես նորի որոնումը: Ուշադրություն են գրավում էմոցիոնալ վիճակների արտահայտության ձևերը («Մտորում», «Մղձավանջ», «Օտարություն»), երևակայական զգացողությունների դրսևորումները («Քարերի Աստվածի և օձի զրույցը», «Կախիչ»)…
Read More