Համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողները՝ միջազգային մրցույթի հաղթողներ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողներն արդեն երրորդ տարին է մասնակցում են Խարկովի գեղարվեստի ակադեմիայում անցկացվող «Տառատեսակների ուսանողական միջազգային մրցույթին»: Մրցութային հանձնաժողովի անդամ, մեր ակադեմիայի դասախոս Էդիկ Ղաբուզյանի առաջարկով այս տարի անվանակարգերի մեջ ավելացել է «Տեքստային տառատեսակ» անվանակարգը, որի առանձնահատկությունը ոչ թե գրերի արտահայտչականությունն է, այլ տեքստին դրանց դյուրընթեռնելիություն հաղորդելը, հնարավորինս թուլացնելու հատկապես ծավալուն տեքստերի ընթերցանության լարվածությունը: Մեր ուսանողների այս տարվա մասնակցությունը սպասվածից արդյունավետ է եղել. նրանք շահել են մրցանակային երեք գլխավոր տեղերը: Աշխատանքները չեն վերադարձվել, դրանք մասնակցելու են Խարկովում կայանալիք ցուցահանդեսին…
Read MoreՀԳՊԱ-ի ուսանողները ներկայացրեցին բեմական հագուստի սեփական տարբերակները
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում դարձյալ հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքներն են ներկայացվում. այս անգամ՝ միանգամայն այլ առաջադրանքով և մոտեցումներով: Հեղինակները 3-րդ կուրսի երեք բաժինների ուսանողներն են, ցուցադրվում է բեմական հագուստ առարկայից ստացված վերջին առաջադրանքը…
Read MoreԱյցելություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Օրերս, Չինաստանի Նանտոնգ քաղաքի Արվեստի համալսարանի հրավերով, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը և ակադեմիայի դասախոս, դոցենտ Արթուր Հովհաննիսյանը այցելեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Հրավիրյալ շուրջ տասը այլ միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչների հետ մեր պատվիրակության անդամներն ունեցան շուրջ մեկ շաբաթյա մշակութային և աշխատանքային հագեցած ու բազմաբովանդակ ծրագիր…
Read More