
Հայտարարություն
Էրազմուս ուսանողական ցանցը, որը հանդիսանում է Եվրոպայի և Ասիայի 44 երկրներում ուսանողական շարժունությանն աջակցող ամենամեծ ուսանողական կազմակերպությունը, մեկնարկել է նոր հետազոտական նախագիծ՝ ESNsurvey։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել շարժունության ծրագրերի իրականացումը և միջազգային ուսանողների ունեցած փորձը արտերկրում, ինչպես նաև բացահայտել միջազգային շարժունությանը դեռևս չմասնակցած ուսանողների ընկալումները շարժունության վերաբերյալ:
ESNsurvey-ի արդյունքները հանդիսանում են տեղեկատվության վստահելի աղբյուրներ և իրազեկում բուհերին, քաղաքականություն մշակողներին, Եվրահանձնաժողովին, Եվրախորհրդարանի անդամներին, Էրազմուս+ ազգային գրասենյակներին ուսանողների փորձառությունների, ընկալումների և շարժունության հետ կապված մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև վերջին հաշվով հանգեցնում փոփոխությունների՝ դարձնելով Էրազմուս+ ծրագիրը ավելի լավը:
ESNsurvey-ի հարցմանը կարող են մասնակցել ՀԳՊԱ-ի այն ուսանողները, ովքեր․
- Էրազմուս+ կամ ցանկացած այլ փոխանակման ծրագրի մասնակից են (2021-ի օգոստոսից սկսած),
- միջազգային ուսանող են (կամ արդեն շրջանավարտ),
- շարժունության որևէ ծրագրի դեռևս չեն մասնակցել։
ESNsurvey-ի վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ։