Դիմում-հայտը սահմանված ժամկետում չլրացրած ՀԳՊԱ-ի դիմորդներին
2023 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտագրվելու հնարավորություն ունեն նաև ներբուհական քննություններ հանձնող դիմորդները՝ պայմանով, որ նրանց մրցույթի արդյունքները կամփոփվեն լրացուցիչ փուլում, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված քննություններից ունի դրական գնահատականներ։
Դիմորդները կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն հուլիսի 1-ին՝ ժամը 9:00-17:00-ը ներառյալ: