«Aurore Digitali» ֆոտոմրցույթ
Սոցիալական ցանցերը և թվային տեխնոլոգիաները մեր կյանքում ծառայում են որպես գործիք՝ կապեր ստեղծելու և մեր մասին արտաքին աշխարհին պատմելու համար, թե՞ կարող են դառնալ նաև հիասթափության և կախվածության աղբյուր, խեղաթյուրել իրականության ընկալումը:
Ժամանակակից լուսանկարչական մրցույթ
Մրցույթի նպատակն է ընտրել 15 լուսանկարչական աշխատանքներ, որոնք արտահայտում են մեր՝ թվային աշխարհի ընկալումը։ Ընտրված աշխատանքները կտպվեն և կներկայացվեն «Aurore Digitali» միջոցառման շրջանակներում տեղի ունենալիք կոլեկտիվ ցուցահանդեսում։ Այն կազմակերպված է Ֆլորենցիայի Պալացո Սպինելլի արվեստի ինստիտուտի միջոցառումների կազմակերպման և մենեջմենթի բաժնի ուսանողների կողմից։
Միջոցառումը, որ տեղի կունենա հուլիսի 19-ին Ֆլորենցիայի Պիետրո Թուար գրադարանում, ներառում է ժամանակակից իմպրովիզացիոն պարային ներկայացման շնորհանդես՝ Լանդի Լանցա ընկերության կողմից։ Մրցույթին մասնակցությունն անվճար է և բաց է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների համար։
Դիմողները կարող են ներկայացնել առավելագույնը 3 լուսանկար։
Տեխնիկական պահանջներ
- Ձևաչափը՝ JPG
- Չափը՝ 8mpx 300 dpi
- Ուղղությունը՝ հորիզոնական 3:2
Յուրաքանչյուր ֆայլի անվանումը պետք է ներառի (լատինատառ)․
- աշխատանքի վերնագիրը
- հեղինակի անուն-ազգանունը (օրինակ՝ Վերնագիր_Անուն_Ազգանուն.jpg)
Նամակին կից ուղարկեք նաև Ձեր ինքնակենսագրականը (առավելագույնը 5 տող) և յուրաքանչյուր լուսանկարի համառոտ նկարագիրը (PDF ձևաչափով՝ վերնագրված «Անուն.Ազգանուն.pdf»)։
Ուղարկեք Ձեր նախագիծը mes23.palazzospinelli@gmail.com էլեկտրոնային փոստին՝ նամակում տեղադրելով WeTransfer-ի հղումը։ Նամակի թեմայում նշեք «CALL FOTOGRAFICA»:
Կազմակերպիչները հոգ կտանեն ընտրված լուսանկարների տպագրության մասին՝ 40×60 սմ ձևաչափով: Դիմումներն ընդունվում են մինչև 2023-ի հուլիսի 2-ը։
Մրցույթ
Մրցույթը բաղկացած է երկու փուլից․
- լուսանկարների գնահատումը տեխնիկական հանձնաժողովի կողմից՝ ըստ լուսանկարների թեմատիկ համապատասխանության;
- տեխնիկական ժյուրիի կողմից 15 լուսանկարների ընտրությունը, որոնք կտպվեն և կցուցադրվեն միջոցառման ընթացքում։
Բոլոր դիմորդները կտեղեկացվեն նախընտրական փուլի արդյունքների մասին էլեկտրոնային փոստի միջոցով։
Ժյուրի
Եզրափակիչ անցած 15 աշխատանքները կգնահատվեն կրկնակի ժյուրիի կողմից․
- տեխնիկական ժյուրի, որը բաղկացած է ոլորտի երեք փորձագետներից՝ Դիեգո Ֆաա, Պիերֆրանչեսկո Բորգատի, Միշել Դևիս;
- հանրային ժյուրի՝ կազմված միջոցառման հանդիսատեսից։
Մրցանակներ
Ժյուրիի կողմից ընտրված յուրաքանչյուր հաղթողի կշնորհվի հետևեյալ մրցանակները․
- տեխնիկական ժյուրիի մրցանակ (հաղթող լուսանկարը կտպագրվի EDERA ամսագրի սեպտեմբերյան համարում);
- հանրային ժյուրիի մրցանակ (հաղթող լուսանկարի հեղինակը հնարավորություն կունենա միջոցառման ավարտից հետո հարցազրույց տալու Nova Radio ռադիոկայանին)։
Ընտրված 15 լուսանկարները ցուցադրված կմնան Ornitorinco գրախանութում հուլիսի 20-28-ը։ Հաղթողները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով և կհայտարարվեն Aurore Digitali-ի սոցիալական էջերում՝ միջոցառման հաջորդ օրը։