ՀԳՊԱ-ում անցկացվեցին դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները
Մայիսի 22-30-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվեցին 2022-2023 ուսումնական տարվա բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները:
Պաշտպանությունների ողջ ընթացքը տեսաձայնագրվել է: Գյումրիի մասնաճյուղի բոլոր մասնագիտությունների պաշտպանությունները (բացի «Արվեստաբանությունից», այն ևս անցկացվեց ՀԳՊԱ-ում) անցկացվեցին մայիսի 31-ին Գյումրիի մասնաճյուղում։
Նշենք, որ ըստ մասնագիտությունների քննող հանձնաժողովների նախագահներն էին ճարտարապետության դոկտոր, ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը («Գեղանկարչություն», «Քանդակագործություն», «Գրաֆիկա»), Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդի նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը («Դիզայն», «Ինտերիերի դիզայն», «Համակարգչային գրաֆիկա», «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Հագուստի մոդելավորում») և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Արթուր Ավագյանը («Արվեստաբանություն»):