ՀԳՊԱ-ում անցկացվեց աշխատաժողով հետազոտողների, երիտասարդ գիտնականների և դասախոսների համար
Մասնագիտական գործունեության զարգացման, ինչպես նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետազոտություն իրականացնող սովորողների, երիտասարդ գիտնականների և մինչև 35 տարեկան դասախոսների մասնակցությամբ գիտական միջոցառումների կազմակերպման շրջանակներում ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը համագործակցելով Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ կազմակերպել էր «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցույթները» թեմայով աշխատաժողով, որը վարում էր ծրագրի անդամ՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանը։
Սույն աշխատաժողովը լավ հնարավորություն էր սովորողների, երիտասարդ դասախոսների ու գիտնականների համար հետազոտության ոլորտում առանցքային խնդիրների ծանոթացման և հատկապես միջազգային հարթակներում գործունեության ծավալման առումով։ Հանդիպման ընթացքում ներկայացվել էին ԵԳԱԾ-ի կողմից օժանդակվող մրցույթների, դրամաշնորհային ծրագրերի և երիտասարդ գիտնականների աջակցմանը միտված մի շարք հիմնահարցեր։ Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանել էր ներկաներին հուզող մի շարք մասնագիտական հարցերին։
ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնի և ԵԳԱԾ-ի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն նմանատիպ, ինչպես նաև միջազգային աշխատաժողովների կազմակերպման, դրանց թեմաների ընդլայնման, և մասնակիցների ներգրավածության աճի ուղղությամբ։