
Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2023
Հետազոտություն իրականացնող բոլոր ասպիրանտների և երիտասարդ հայցորդների համար հրաշալի հնարավորություն։ ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2023» մրցույթը:
Կախված նրանից, թե ուսումնառության որերորդ տարում է գտնվում ասպիրանտը կամ հայցորդը՝ նա կարող է դիմել երեք ենթածրագրով՝ 36, 24 և 12 ամիս տևողությամբ: Երկրորդ և երրորդ ենթածրագրերին դիմելու դեպքում պահանջվում է անգլերենի իմացության որոշակի մակարդակ, երրորդի դեպքում՝ նաև որոշակի չափանիշների բավարարող գիտական հոդվածների առկայություն:
Թեմայի 12-ամսյա ֆինանսավորման առավելագույն ծավալը 3 միլիոն 200 հազար ՀՀ դրամ է, որի շրջանակներում ասպիրանտների ու հայցորդների աշխատանքի ամսական վարձատրության չափը սահմանված է մինչև 150 հազար ՀՀ դրամ: Վարձատրվելու է նաև գիտական ղեկավարը՝ 12 ամսվա կտրվածքով՝ մինչև 600 հազար ՀՀ դրամ: Մնացած գումարը կարող է ուղղվել հետազոտությունների ընթացքում օգտագործվող գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերմանը կամ արտերկրում գիտական միջոցառումներին մասնակցությանը:
Հայտերը ներկայացվում են կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման https://grants.scs.am համակարգով, մինչև 2023-ի օգոստոսի 8-ը ներառյալ: Մրցույթի հրավերի փաթեթը և այլ մանրամասներ կարող եք տեսնել հետևյալ հղումով։