Հանդիպում Դիզայնի եվրոպական համալսարանի ներկայացուցչի հետ
Ապրիլի 26-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում իտալական Դիզայնի եվրոպական համալսարանի (Istituto Europeo di Design) ընդունող հանձնաժողովի կառավարիչ Օլգա Մյելկովայի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց համալսարանի, կրթաթոշակների տրամադրման, երկարատև և կարճատև ուսումնական ծրագրերի մասին տեղեկությունները, ինչպես նաև տվյալ բուհում «Էրազմուս+» ծրագրի հնարավորությունների մասին:
Ներկայացվեց նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Իտալիայի Կրթության նախարարության հետ համատեղ մշակվող ծրագրի նախագիծը, որը հնարավորություն կտա ուսանողներին մրցույթից հետո ստանալ կրթաթոշակ և առցանց ուսուցում անցնել Դիզայնի եվրոպական համալսարանում:
Ուսման հիմնական ուղղություններն են․
- Արդյունաբերական Դիզայն, Ինտերիերի դիզայն, Ավտոմեքենաների դիզայն
- Հագուստի, կոշիկի, զարդերի դիզայն
- Գրաֆիկ և վիզուալ դիզայն, Անիմացիա և գրքի ձևավորում
- Բրենդ մենեջմենթ, Արվեստի մենեջմենտ
Արտաքին կապերի բաժին