Ստորագրվեց համագործակցության հուշագիր
Ապրիլի 18-ին «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Վահան Խաչատրյանի, և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ ի դեմս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանի, կնքեցին համագործակցության հուշագիր։
Ըստ հուշագրի կողմերը պետք է համատեղ ուժերով նպաստեն կրթական համակարգի զարգացման գործընթացին, երիտասարդ մասնագետների համար ստեղծեն գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, երկու կառույցների գործընկերային ջանքերը և ռեսուրսները ուղղեն ուսանողների և դասախոսների համար կրթական և տեղեկատվական միջոցառումների արդյունավետ իրականացմանը, հաստատեն փոխշահավետ, բազմաբնույթ համագործակցային հարաբերություններ։
Հատուկ նշվեց, որ համագործակցության հիմք է կհանդիսանալու տեղեկատվության փոխանակումը, տեխնիկական փոխադարձ աջակցությունն ու մասնագետների վերապատրաստումը: Մասնավորապես, հուշագրի շրջանակներում «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային կտրամադրի WGSN առցանց հարթակից օգտվելու անվճար հնարավորություն: Այն գլոբալ տիրույթ է, որն օգտագործվում է փորձագիտական թրենդային կանխատեսումների համար: