Որակական տվյալների վերլուծություն. հավաքման ուղեցույց
Ապրիլի 12-ին ժամը 19:00-ին Ե-կենտրոնում (Չարենցի 31/4) հետազոտական գործունեություն ծավալող անձանց համար տեղի կունենա որակական վերլուծությանը նվիրված աշխատարան։
Հետազոտության և այլ վերլուծական աշխատանքներում անհրաժեշտ է որակական տվյալները վերլուծելու ունակություն: Այսպիսի տվյալների վերլուծությունը պահանջում է այլ մոտեցում: Ուստի ժամանակակից հասարակական գիտություններն ունեն որակական տվյալների վերլուծության իրենց ավանդույթները։
Սույն աշխատարանը երկու նպատակ ունի։ Նախևառաջ ծանոթանալ որակական տվյալների վերլուծության տարբեր տեսակներին, խոսել կոնտենտ-անալիզի, թեմատիկ վերլուծության, դիսկուրս անալիզի, ինչպես նաև այլ՝ քիչ հայտնի վերլուծության տեսակների մասին։ Երկրորդ նպատակն է գործնականում փորձարկել վերլուծության տեսակներից մեկը՝ թեմատիկը։ Աշխատարանի արդյունքում մասնակիցները կսովորեն տարբերակել տվյալների վերլուծության տարբեր տեսակները, գործնականում կանցկացնեն թեմատիկ վերլուծություն, ինչպես նաև կպարզեն, թե որտեղից իմանալ ավելին որակական տվյալների վերլուծության մասին:
Աշխատարանը կվարի Ե-կենտրոնի գիտաշխատող Նիկոլայ Ռուդենկոն։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։
Հետազոտական կենտրոն