Բաց ստուդիա «Ճարտարապետական շարետ»
Կատապուլտի նախաձեռնություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հարգելի ուսանողներ, սույն թվականի ապրիլի 14-16-ը հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Կատապուլտ տաղավար»-ի ստեղծարար ոլորտների էքսպոյի շրջանակում կազմակերպվող Բաց ստուդիա «Ճարտարապետական շարետ» աշխատաժողովին։ Միջոցառումը տեղի է ունենալու Մաշտոցի 7ա հասցեում գտնվող ՀայԱրտ մշակութային կենտրոնում։ Նախաձեռնության իրականացման ընթացքում տարբեր ոլորտներից մասնագետները կհամագործակցեն ճարտարապետ և նորաձևության դիզայներ Վիգեն Դերդերյանի (ՀԱՀ Դիզայնի մտածողության պրոֆեսոր) և ճարտարապետ Արի Հաջյանի հետ և կփորձեն պատկերացում կազմել ՀայԱրտի ապագայի մասին։
Մասնակցության համար անհրաժեշտ կլինի լրացնել հետևյալ հայտը։