Ֆրանսիական համալսարանի ուսանողները ՀԳՊԱ-ում
2023-ի ապրիլի 5-ին ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի առաջին կուրսի ուսանողները այցելեցին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։
Երկու բուհերի համագործակցությունը դեռևս 2021 թվականից է, ուրախալի, որ Ֆրանսիական համալսարանի ուսանողները կարողացան ստեղծագործել ՀԳՊԱ-ի ուսանողների օգնությամբ։ Հատուկ շնորհակալություն երկու ֆակուտետների դեկաններին՝ Ավետիք Ավետիսյանին և Էդիկ Վարդանյանին, իրենց անմիջական մասնակցության համար, Կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Մարիա Բաբյանին, Գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանին, Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանին, Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանին, ինչպես նաև Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի դոցենտ Արթուր Հովհաննիսյանին, Գրաֆիկայի ամբիոնի դասախոս Զաքար Դեմիրճյանին։