ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը մասնակցել է «Ինչպե՞ս գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր 3» աշխատաժողովին
ՀԳՊԱ-ի Հետազոտական կենտրոնը Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի Գիտության հանրայնացման շրջանակներում մասնակցել է Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում անցկացվող «Ինչպե՞ս գրել հաջողակ դրամաշնորհային ծրագիր 3» խորագրով աշխատաժողովին՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Նարինե Սարվազյանի բանախոսությամբ։
Հանդիպման ընթացքում պրոֆեսորը ներկայացրել է գիտահետազոտական ուղղվածության միջազգային դրամաշնորհային ծրագրերից օգտվելու սկզբունքներն ու հաջողակ հայտերի հայցման հիմնական մեթոդները։ Քննարկումը դրական ազդակ է հանդիսացել դրամաշնորհային ծրագրերի կազմության նորարարությունների և առանցքային կետերի յուրացման ուղղությամբ։ Ավարտին ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ համագործակցության ուղիների քննարկման ուղղությամբ։
Հետազոտական կենտրոն