Կայացավ ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Մարտի 3-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում կայացավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը։
1. ՀԳՊԱ-ի ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների մրցույթ.
- Գեղանկարչության և գծանկարչության ամբիոն (Կերպարվեստի ֆակուլտետ);
- Գրաֆիկայի ամբիոն (Կերպարվեստի ֆակուլտետ);
- Դիզայնի ամբիոն (Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետ)։
2. Ընթացիկ հարցեր։
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի վարիչ ընտրվեց ՀԳՊԱ-ի նախկին ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, Գրաֆիկայի ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Աբրահամ Սահակյանը, իսկ Դիզայնի ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Ստեփան Գյուլխասյանը։