Հայտարարություն
Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի և Հունգարիայի Էգեր քաղաքի Կարոյ Էստերհազիի անվան Կաթոլիկ համալսարանի միջև կնքված Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության պայմանագրի շրջանակներում նախատեսվում է մեկ ուսանողի շարժունություն 2022-2023 ուսումնական տարվա երկրորդ (ընթացիկ) կիսամյակի ընթացքում:
Շարժունության ծրագիրը նախատեսված է Կերպարվեստ կրթական ծրագրի Գեղանկարչություն և Գրաֆիկա մասնագիտությունների համար։ Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժին։ Վերջնաժամկետը 2023-ի մարտի 1-ն է։
Հիշեցում․ վիզա ստանալու անհրաժեշտ է մեկնել Վրաստան և դիմել Հունգարիայի դեսպանատուն Թբիլիսիում։ Այս ծախսերը Էրազմուսը չի հոգում։
Արտաքին կապերի բաժին