Երկխոսության հարթակ․ Ինչպե՞ս զարգացնել Հայաստանի մշակութային ոլորտը
Սիրով հրավիրում ենք Ձեզ ArtNexus Հայաստանի կողմից կազմակերպված երկխոսության հանդիպմանը, որի նպատակն է հարթակ ծառայել արվեստագետների և քաղաքականություն մշակողների համար՝ քննարկելու մշակույթի ոլորտում առկա մարտահրավերներն ու լուծումները։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին (երեքշաբթի), առավոտյան 9:45-ին Առնո Բաբաջանի անվան համերգասրահում (Երևան, Աբովյան 2)։
ArtNexus-ը Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող միջազգային ծրագիր է՝ ուղղված ստեղծագործական ազատության, մշակութային ոլորտի զարգացման և ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը։ Հանդիպման ընթացքում կխոսվի արվեստագետների առօրյա գործունեությանն առնչվող երկու թեմաների մասին․
- որո՞նք են մշակութային տարածքներն ընդլայնելու հեռանկարները;
- ինչպե՞ս կազդի նոր հարկային համակարգը արվեստագետների և ստեղծագործական արդյունաբերության վրա։
Հանդիպման նպատակն է նպաստել արվեստագետների և քաղաքականություն մշակողների միջև մտքերի և փորձի փոխանակմանը, համատեղել ջանքերը հանուն ստեղծագործական ոլորտի զարգացման։ Հանդիպմանը կմասնակցեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարներ և աշխատակիցներ, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, Պետական եկամուտների կոմիտեից, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետներ։ Հանդիպմանը կմասնակցեն նաև ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը և ArtNexus համակարգող թիմը՝ ներկայացնելու Շվեդիայի մշակութային պետական քաղաքականությունը և այդ քաղաքականության ազդեցությունը մշակութային ոլորտի զարգացման վրա։ Հանդիպումը կվարի ArtNexus-ի ներկայացուցիչ Լիլիթ Գրիգորյանը։
Կից ներկայացնում ենք միջոցառման օրակարգը։ Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ լրացնելով գրանցման թերթիկն այստեղ։