Հիմնարար արժեքները
Ստեղծագործական միտք և մշակութային բազմազանություն․ ՀԳՊԱ-ն խրախուսում է ուսանողների ստեղծարար և նորարար գաղափարների զարգացումը՝ ապահովելով համապատասխան գիտելիք, հմտություններ ու կարողություններ։ Ուսանողակենտրոն մոտեցումները և ներառական կրթական միջավայրը հնարավորություն են տալիս ուսանողներին ՀԳՊԱ-ում գտնել իրենց ուրույն ոճը։
Նորարարություն․ ՀԳՊԱ-ն նպաստում է արվեստի և դիզայնի ոլորտներում գիտական մտքի տարածմանը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ նորարարությունները ներկայացնելու որպես հետազոտական/ստեղծագործական գործունեության հիմք։
Համապատասխանություն․ ՀԳՊԱ-ն ապահովում է իր գործունեության շարունակական զարգացումը՝ հաշվի առնելով երկրի ռազմավարական առաջնահերթությունները, ինչպես նաև ոլորտի արդի պահանջները։ ՀԳՊԱ-ի որդեգրած նման մոտեցումը թույլ է տալիս թողարկել աշխատաշուկայում պահանջված մրցունակ մասնագետներ և անհատ ստեղծագործողներ՝ հարափոփոխ միջավայրին պատրաստ քաղաքացիներ։
Երկխոսություն․ ՀԳՊԱ-ն խրախուսում է համագործակցությունը հաստատության ներքին և արտաքին շահակիցների, ինչպես նաև հասարակության հետ՝ ծավալելով թափանցիկ և փոխադարձ վստահության վրա հիմնված գործունեություն:
Մրցունակություն․ ՀԳՊԱ-ն կարևորում է բուհի շարունակական բարելավումը և միջազգայնացումը գործունեության բոլոր ուղղություններով՝ ապահովելով ազգային և միջազգային մակարդակներում մրցունակությունը, հաստատության հեղինակության բարձրացումը և բարձր վարկանիշի պահպանումը։
Ռազմավարական ուղղությունները
Դասավանդում և ուսումնառություն․ ՀԳՊԱ-ի ուսանողները հնարավորություն ունեն դառնալու որակյալ մասնագետներ և անհատ ստեղծագործողներ, որոնք իրենց գործունեությամբ պատասխանատվություն են կրում երկրի զարգացման համար:
ՀԳՊԱ-ի շրջանավարտները կայանում են որպես արվեստագետներ, դիզայներներ և արվեստաբաններ՝ իրենց գործունեությամբ ազդելով ՀՀ-ում և աշխարհում կատարվող փոփոխությունների վրա:
Արվեստ և հետազոտություն․ ՀԳՊԱ-ում հետազոտությունը ներառում է արվեստաբանության, կերպարվեստի, կիրառական արվեստի և դիզայնի ոլորտները, որտեղ կարևորվում է նորարարական գործունեությունը և ստեղծագործական մտքի զարգացումը:
Ծառայություն հասարակությանը․ Արվեստը նպաստում է կյանքի որակի բարձրացմանը, զարգացնում ճաշակ և ուղղակիորեն ազդում ազգային արժեքների ձևավորման և տարածման վրա: ՀԳՊԱ-ն երաշխավորում և ապահովում է արվեստի սերտ կապը հասարակության լայն շրջանակի հետ: Ստեղծագործական և գիտական մտքի զարգացումը նպաստում է արժեքների վրա հիմնված և կայուն հասարակության ձևավորմանը: