Ընդունվում են ուսանողական նպաստի տրամադրման դիմումները
Ուսանողական նպաստի տրամադրման համար (զեղչերի) դիմումներն ընդունվում են սույն թվականի փետրվարի 8-ից մինչև մարտի 13-ը ներառյալ։
Դիմել կարող են՝
- Բակալավրի և Մագիստրոսի կրթական ծրագրերի 1-ին կուրսի ուսանողները։
- Առաջին կիսամյակում զեղչի դիմում չներկայացրած 2-4-րդ կուրսերի ուսանողները։
Դիմումները և համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժին։
Հեռախոս՝ (+374) 10 54 27 06:
Զեղչից կարող են օգտվել․
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողները՝ առնվազն 30 տոկոս;
- 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողները մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս;
- 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողները՝ առնվազն 50 տոկոս;
- մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողները՝ առնվազն 50 տոկոս;
- երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողները՝ առնվազն 30 տոկոս;
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողները՝ առնվազն 30 տոկոս;
- մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողները՝ առնվազն 30 տոկոս;
- Քառօրյա պատերազմի մասնակիցները՝ առնվազն 50 տոկոս;
- սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողները՝ առնվազն 20 տոկոս;
- ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում առնվազն 50 տոկոսի չափով տրամադրվում է ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0,1 միավոր տարբերությամբ;
- սիրիահայ ուսանողները՝ մինչև 50 տոկոս;
- այլ կարգավիճակ ունեցող ուսանողները, որը կարող է սահմանել ՀԳՊԱ-ն։
Դիմումին կից ներկայացվող հիմնական փաստաթղթերն են․
- դիմում ռեկտորի անունով;
- առաջադիմության թերթիկ;
- ծննդյան վկայականի պատճենը;
- առողջության վերաբերյալ բժշկական, փորձագիտական հանձնաժողովի տեղեկանքների պատճենը;
- հաշմանդամությունը հաստատող վկայականի պատճենը;
- պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանք կամ դրա պատճենը;
- որդեգրման վկայականի պատճենը;
- խնամակալությունը հաստատող փաստաթղթերի պատճենը;
- ամուսնալուծության վկայականի պատճենը;
- միայնակ մոր վկայականի պատճենը;
- ծնող(ներ)ի մահվան վկայականի պատճեն(ներ)ը;
- դատարանի վճռի պատճենը։