Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար հավակնորդների գրանցման ժամկետն ավարտվել է: ՀԳՊԱ-ի ռեկտորի թափուր պաշտոնին իր թեկնածությունն է առաջադրել ՀԳՊԱ-ի ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Էդուարդի Իսաբեկյանը: Ռեկտորի ընտրությունները կկայանան սույն թվականի դեկտեմբերի 16-ին ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ընթացքում:
Արամ Իսաբեկյանի ներկայացրած ՀԳՊԱ-ի գործունեության զարգացման նախընտրական ծրագրին կարող եք ծանոթանալ ՀԳՊԱ-ի գրադարանի ընթերցասրահում: