Հայտարարություն
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի (այսուհետ՝ ՀԳՊԱ) հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն՝
a) գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում,
b) բուհում դասավանդման փորձ,
c) վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ:
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
a) դիմում ՀԳՊԱ հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,
b) անձը հաստատող փաստաթղթի պատճեն (լուսանկարի, բնակության վայրի նշագրումով էջերի),
c) գունավոր լուսանկար 35×45 մմ չափի,
d) քաղվածք աշխատանքային գրքույկից,
e) ինքնակենսագրություն,
f) բարձրագույն կրթության դիպլոմի, գիտական աստիճանը և (կամ) գիտական կոչումը հավաստող վկայականի պատճեններ,
է) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
ը) հրատարակված գիտական, ստեղծագործական աշխատանքների, մասնակցած ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսների ցուցակ,
թ) բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
ժ) հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ու փաստաթղթերը ներկայացնել սույն հրապարակումից մինչև 2022 թ. դեկտեմբերի 6-ը (ներառյալ), ժամը 11-14-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀԳՊԱ խորհրդի քարտուղարին:
Հասցեն՝ ք.Երևան, Իսահակյան փող. 36, հեռ. (+374) 10 56 06 15:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքում (Իսահակյան 36, 2-րդ հարկ):
ՀԳՊԱ հոգաբարձուների խորհուրդ