![](https://safa.am/wp-content/uploads/2022/11/5J6A9645.jpg)
Կայացավ ՀԳՊԱ-ի Գիտական խորհրդի նիստը
Նոյեմբերի 11-ին կայացավ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գիտական խորհրդի նիստը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը։
1. ՀԳՊԱ-ի ասպիրանտների ատենախոսությունների թեմաների և գիտական ղեկավարների հարցի քննարկում և հաստատում.
- ասպիրանտ Միսակ Ասլանյան (ատենախոսության թեման՝ «ԱնատոլիԳրիգորյանի արվեստը», գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Եվգենյա Քալանթարյան)
- ասպիրանտ Հու Փեյ Գանգի (ՉԺՀ) (ատենախոսության թեման՝ «Նորտենդենցները 1950-1970-ական թթ. չինական և հայկական արվեստում», գիտական ղեկավար՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Եվգենյա Քալանթարյան)
2. ՀԳՊԱ-ի դահլիճը ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Արամ Էդուարդի Իսաբեկյանի անվամբ անվանակոչելու հարցի քննարկում
3. ՀԳՊԱ-ի կիրառական արվեստի ամբիոնի երկու արվեստանոցները խեցեգործներ Իոսիֆ Բաբյանի և Հռիփսիմե Սիմոնյանի անվամբ անվանակոչելու հարցի քննարկում: