Սոցիալական ներգրավվածությունը արվեստում
2022 թվականի Հոկտեմբերի 10-14-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հյուրնկալեց Լինցի կաթոլիկ համալսարանի (Ավստրրիա) դասախոս Սիգլինդ Լանգին, որը հանդես եկավ երկօրյա դասախոսությամբ «Արվեստ և սոցիալական ներգրավվածություն» թեմայով։
Լանգը ՀԳՊԱ-ում էր երկու բուհերի միջև կնքված Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում։
Հիշեցնենք նաև, որ այս պահին ՀԳՊԱ-ի արվեստաբանություն կրթական ծրագրի երկու ուսանող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում գտնվում են Լինցի կաթոլիկ համալսարանում՝ մեկ կիսամյակ ուսումնառության նպատակով։
Սիգլինդ Լանգի դասախոսության նկարները կարող եք նայել ներքևում։