Պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ընդունում
Հարգելի ուսանողներ, խնդրում ենք սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 20-ը Ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժին ներկայացնել ձեր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը պետության կողմից ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատոցում ստանալու համար։
Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ խմբերի ուսանողներին․
- Սոցիալապես անապահով ընտանիքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք սոցիալական աջակցության տարածքային գործակալությունից սոցիալապես անապահով ընտանիքների համակարգում հաշվառված լինելու մասին՝ անապահովության միավորի և ընտանիքի սոցիալական անձնագրի համարի նշումով։ - Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ երեխաների ծննդյան վկայականների պատճեները։ - Սոցիալական աջակցություն ստացող համայնքներից ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ տեղեկանք տվյալ համայնքում հաշվառված և վերջին 5 տարիների ընթացքում տվյալ համայնքում մշտապես բնակվելու մասին։ Ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար ուսանողը պետք է նաև ավարտած լինի տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունը (ստուգվում է ատեստատով):
Սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացված է այստեղ։ - Մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցում։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ զինգրքույկի կամ տեղեկանքի պատճե՝ մարտական գործողություններին մասնակցելու մասին տեղեկատվությամբ։