Հայտարարություն
Սիրելի ուսանողներև դասախոսներ, ուրախ ենք տեղեկացնել որ ՀԳՊԱ-ի արտաքին կապերի բաժնի ջանքերի շնորհիվ արդեն ունենք Էրազմուս+ շարժունության պայմանագիր Հունգարիայի կաթոլիկ համալսարանի հետ, որը հնարավորություն կտա բարձր առաջադիմությամբ 2 ուսանողի մեկ կիսամյակով (կրթաթոշակով) սովորել վերոնշյալ հաստատությունում 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակում։
Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև 1 դասախոսի մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալ վերոնշյալ համալսարանում։ Ուստի հորդորում և քաջալերում ենք ուսանողներին և դասախոսներին, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին (B2 մակարդակը պարտադիր է), առանց ժամանակ կորցնելու մոտենալ արտաքին կապերի բաժին։
Կարող են դիմել հետևյալ մասնագիտություններից․
- Painting
- Graphics
- Կիրառական արվեստ (կերամիկա)։
Առավել մանրամասն տեղեկատվության և դիմելու ընթացակարգի համար դիմել արտաքին կապերի բաժին։ Դիմելու վերջնաժամկետն է 2022-ի հունիսի 14-ը։