
Հայտարարություն
Ղրղզստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարությունը «Արտ-արաբա» հասարակական հիմնադրամի հետ համատեղ ս.թ. հունիսի 17-ից 25-ը ԱՊՀ երկրների գեղարվեստի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար ԻսիկԿուլի մարզում կազմակերպում է միջազգային շրջիկ պլեներ «Արևելքի արևային պալիտրա» վերնագրով:
Պլեներին կարող են մասնակցել 2 ուսանող և 1 դասախոս: Մասնակցության բոլոր ծախսերը հոգում է ընդունող կազմակերպությունը: Ցանկացողներին խնդրում ենք մինչև ս.թ. մայիսի 20-ը դիմել ՀԳՊԱ-ի արտաքին կապերի բաժին: