
Կրթաթոշակների դիմելու հնարավորություն
«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարել է 2022-2023 ուստարվա կրթաթոշակների դիմումների ընդունման գործընթացը։ Կրթաթոշակները տրամադրվելու են 2022-2023 ուստարվա (առկա և հեռակա կրթաձև) համար 2016 և 2020 թվականների մարտական գործողություններին մասնակցած այն անձանց, ովքեր արդեն սովորում են ՀՀ կամ Արցախի ցանկացած ԲՈՒՀ-ում կամ արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և կամ ընդունվելու են 2022 թվականին։
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հարցաթերթը:
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո և նպատակն է ստեղծել կրթության և հետագա մասնագիտական զարգացման լավագույն հնարավորությունները հայրենիքի պաշտպանների համար։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ: «4090 Բարեգործական» հիմնադրամի աջակցությամբ այս պահի դրությամբ ՀՀ-ի և Արցախի տարբեր ԲՈՒՀ-երում սովորում է 27 շահառու։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀԳՊԱ-ի ուսանողների աջակցման կենտրոն կամ գրել մեզ՝ askacademy2021@gmail.com էլեկտրոնային հասցեով: