Հայտարարություն
Հարգելի գործընկերներ և ուսանողներ, ս.թ. ապրիլի 25-28-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով ակադեմիայում է գտնվում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:
Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենում ակադեմիայի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։
Ապրիլի 27-ին՝ ժամը 15:30-16:20-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:
Ակադեմիայի ներկայացուցիչները և շահակիցները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու փորձագիտական խմբի հետ բաց հանդիպմանը, խնդրում ենք մինչև ապրիլի 26-ը գրանցվել՝ գրելով փորձագիտական խմբի համակարգող Մերի Բարսեղյանին՝ m.barseghyan@anqa.am էլհասցեին: